Նինոծմինդայի ֆուտբոլի Փարվանա թիմի փոքրերի խումբը մեկնեց Ախալքալաք

Նինոծմինդայի ֆուտբոլի Փարվանա թիմի փոքրերի խումբը մեկնեց Ախալքալաք

Հոկտեմբերի 26 -ին Նինոծմինդայի շրջանի Փարվանա թիմի մինչեւ 14 տարեկանների փոքրերի խումբը, մարզիչ Վանիկ Բդոյանի հետ մեկնեցին Ախալքալաք՝ շարունակելու հերթական ֆուտբոլի տարածաշրջանային խաղը:

Նինոծմինդայի փոքրերի թիմը մրցելով Ախալքալաքի թիմի հետ գրանցեց ոչ ոքի՝ 2 – 2, որտեղ ձեռք բերեց 1 միավոր: Ներկա պահին Նինոծմինդայի թիմը ունի 5 հաղթանակ եւ երկու ոչ ոքի ու գտնվում է առաջին հորիզոնականում:

Հերթական խաղը տեղի կունենա նոյեմբերի 4 -ին՝ Բորժումիում, Ախալցիխեի թիմի հետ: