Թբիլիսիի ծայրամասային Վարկեթիլի թաղամասում տաքսու վարորդի սպանության մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մեղադրյալը ծագած վիճաբանության ժամանակ 56-ամյա տաքսու վարորդին սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել, ինչից հետո դեպքի վայրից փախել է: Վարորդը մահացել է հիվանդանոցում:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով, այն ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:aliq.ge