
Վրաց-ադրբեջանական պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Դ.Գ.-ն: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզումլո գյուղի (Վրաստան) մոտակայքում գտնվող սահմանային անցակետում: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության, նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օպերատիվ հետաքննություն է անցկացվում։aliq.ge