
Հոկտեմբերի 27-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց ասմունքի մրցույթ: Այս մրցույթը արդեն անցկացվում է չորրորդ անգամ: Մրցույթին մասնակցում էին մունիցիպալիտետի դպրոցներից 41 աշակերտ, ինչպես նաև ՛՛Ռաֆայել-Ջավախ՛՛ կրթամշակութային կենտրոնի սաները:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով:
Առաջին փուլում հայկական դպրոցների մասնակիցները ներկայացրին Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի ստեղծագործությունները, իսկ վրացական և ռուսական դպրոցների աշակերտները հատվածներ գեղարվեստական գրականությունից: Երկրորդ փուլ անցան 13 մասնակիցներ, ովքեր երկրորդ փուլում ներկայացրին իրենց նախընտրած ստեղծագործությունները:
Երկար և դժվար ընտրությունից հետո մրցույթի հաղթող դարձավ Լուսինե Եսոյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրին Լամարա Վարդանյանն ու Զոյա Ղարսլյանը:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի զարգացման և հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Լաուրա Վարժապետյանն էլ նշեց, որ աշակերտները պատրաստ չէին մեծ բեմին. նրանք հուզվում էին, անհանգստանում, այդ պատճառով պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից մրցույթը թույլ ստացվեց: