Գողություն Ախալքալաքում.Գողերը մտել են անվանի բժշկի տունը

Գողություն Ախալքալաքում.Գողերը մտել են անվանի բժշկի տունը

Հոկտեմբերի 28֊ի գիշերը Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի անվանի բժիշկ֊գինեկոլոգ Զոյա Ռայիսյանի տունը գողություն են արել։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Հասցված վնասի քանակը դեռևս չի ասվում,սակայն, ըստ ականատեսների, գողերը տակնուվրա են արել տունը։ Գողության ընթացքում տանտերը տանը չի եղել, բժշկուհին հիվանդանոցում գիշերային հերթապահության է եղել։

Ոստիկանությունը ՔՕ 177 հոդվածի երրորդ մասի 《գ》 ենթակետով հարուցել է քրեական գործ, որը ենթադրում է 《Բնակատեղի գողություն անկանոն ներխուժման ճանապարհով》։jnews.ge