
Վրաստանում տեղի ունեցած լայնածավալ կիբերհարձակման կապակցղությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ և 286-րդ հոդվածներով: Ըստ այդմ` գերատեսչությունը հարցաքննել է մի քանի հոգու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Սաակաշվիլիի նկարով կիբերհարձակում է տեղի ունեցել Վրաստանի մի շարք մունիցիպալիտետներում։ Մի շարք էջեր մուտք գործելուց հետո, հայտնվում է Սաակաշվիլիի լուսանկարը որտեղ գրված է ,, I՝WILL BE BACK,, (Ես կվերադառնամ)։
Հաքերները կոտրել են նաև տարածաշրջանի կայքերը, Nor ռադիոյի և Jnews լրատվականի կայքերը։
Մի քանի րոպեների ընթացքում NOR ռադիոյին հաջողվեց վերականգնել կայքը։