Ադրբեջանը Բաթումիի նավահանգստի միջոցով սկսել է պարարտանյութ արտահանել

Ադրբեջանը Բաթումիի նավահանգստի միջոցով սկսել է պարարտանյութ արտահանել

Ադրբեջանական ADY Express-ը SOCAR Carbamide գործարանում արտադրվող հանքային պարարտանյութի արտահանում է սկսել:

1984 տոննա հանքային պարարտանյութ վրացական երկաթգծի միջոցով արդեն հասել է Բաթումի: Բեռի վերջնական նպատակակետը Հարավային Ամերիկայի երկրներն են: Մոտ ապագայում սպասվում է բեռների զգալի աճ:

SOCAR Carbamide գործարանը սկսել է գործել 2019 թվականի հունվարիցԳործարանը կարող է տարեկան 650-660 հազար տոննա պարարտանյութ արտադրել:aliq.ge