Սպասովկա գյուղում կողք կողքի են ապրում տարբեր ազգության ընտանիքներ

Սպասովկա գյուղում կողք կողքի են ապրում տարբեր ազգության ընտանիքներ

Լևան Վանաձեն Աջարիայից Սպասովկա գյուղ տեղափոխվելուց հետո 5 տարի շարունակ ապրել է մի շինության մեջ, որը բաժանված է եղել երկու մասի, որոնցից մեկում ապրել է ընտանիքը, իսկ մյուսում՝ պահել են անասուններին։

“Մեր համար հանգիստ ապրում ենք, զբաղվում ենք անասնապահությամբ։
Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա է անհրաժեշտ, որպեսզի հողը ժամանակին մշակենք։ Այս հարցում կառավարության աջակցությունն է պետք”,֊ասում է Վանաձեն։
Նրա խոսքով, գյուղի բնակիչները ցանկանում են, որպեսզի տեղում գյուղատնտեսության թեմայով թրենինգներ անցկացվեն, որպեսզի կարողանան լավ արտադրանք թողարկեն և դուրս բերեն եվրոպական շուկա։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում ապրում են Աջարիայի Խուլո գյուղից տեղափոխված ընտանիքներ։ 1995թ. գյուղում արդեն 21 նմատաիպ ընտանիք էին ապրում։ Բացի վերաբնակներից գյուղում ապրում են նաև հայեր և դուխաբորների մեկ ընտանիք։



Opinion, pooling and voting