Անցկացվեց ազգային խոհանոցների ուտեստներին նվիրված փառատոն

Անցկացվեց ազգային խոհանոցների ուտեստներին նվիրված փառատոն

Հոկտեմբերի 30֊ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց հայկական, վրացական և ռուսական խոհանոցներին նվիրված փառատոն։

Փառատոնին մասնակցում էին դպրոցների, երաժշտական դպրոցի աշխատակիցներ, ինչպես նաև շարքային բնակիչներ։

Փառատոնին մասնակիցները ներկայացրել էին տարբեր ճաշատեսակներ՝ աղցաններ, վրաց և ռուսական խոհանոցին պատկանող կարկանդակներ, տարբեր տեսակի տոլմաներ, հարիսա, ղափամա, խորոված, սացիվի,խինկալի և այլ ուտեստներ։

Փառատոնը պարային համարներով էլ ավելի գեղեցկացրեց Մշակույթի կենտրոնի անսամբլը։

Ազգային խոհանոցը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի մշակույթի անբաժան մասը։

Փառատոնը կազմակերպել էր քաղաքապետարանի Կրթության և մշակույթի զարգացման բաժինը։ Փառատոնի ավարտին մասնակիցներին հանձնվեցին նվերներ։

Մանրամասները լսեք Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի զարգացման բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանի հետ մեր զրույցում.