Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան հանդիպել է իր հայ գործընկեր Հասմիկ Պողոսյանի հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Թբիլիսիում անցկացվող Արեւելյան համագործակցության երկրների մշակույթի նախարարների 1-ին կոնֆերանսի շրջանակներում: Գերատեսչության տվյալներով` հանդիպման ընթացքում քննարկվել է 2013թ հունվարի 17-ին Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ձեւակերպված համաձայնագիրը: Այն ենթադրում է 2013-2015թթ ընթացքում երկու երկրների միջեւ մշակույթի ոլորտում համագործակցություն, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:
Կողմերը խոսել են նաեւ Վրաստանում հայկական պատմական հուշարձանների եւ Հայաստանի տարածքում վրացական պատմական հուշարձանների վիճակի մասին:
news.am