
Վրաստանի Առաջին ալիքը, որպես պատասխանատու լրատվամիջոց, հրաժարվում է եթեր հեռարձակել ազարտային խաղերի գովազդ:
Առաջին ալիքն այս պահի կատարում է ընթացիկ պարտականությունները և 2020 թվականի հունվարի մեկից այլևս եթեր չի հեռարձակի ազարտային խաղերի գովազդներ:
Չնայած նրան, որ ազարտային խաղերի գովազդը Վրաստանի օրենսդրությամբ արգելված չէ և Հանրային հեռարձակողը չի խախտում օրենքի նորմերը, Վրաստանի Առաջին ալիքի նպատակն է նպաստել առողջ կենսակերպի ժողովրդականացմանը:
Հատկանշական է, որ Վրաստանի Առաջին ալիքն այս որոշմամբ հրաժարվում է այն եկամուտից, որն ամբողջությամբ կիրառվում է ազարտային հեռարձակումների լիցենզավորման, դրանց ծառայության և տեխնիկական ապահովման համար:
Վստահ ենք, որ Վրաստանի Առաջին ալիքի մենեջմենթի այս որոշմամբ կնպաստենք մեր հանրության բարօրությանը:1tv.ge