
Ամբրոլաուրիի քաղաքապետ Դավիթ Մխեիձեն, ով տոտալիզատորներից մեկի հեռուստատեսաին խաղարկությունում Porsche Cayman մակնիշի ավտոմեքենա է շահել, հայտարարում է, թե դեմ է ազարտային խաղերին:
Netgazeti պարբերականի հետ զրույցում քաղաքապետը բացատրում է, որ համաձայն է մի շարք պատգամավորների նախաձեռնությանը, որոնք ազարտային խաղերի գովազդի դեմ են հանդես գալիս:
Նա նաև հայտարարել է, թե ինքը չի խաղում, «պարզապես մեկ անգամ տոմս է գնել»:Aliq.ge