Վրաստանի խորհրդարանը հունիսի 28-ին 3-րդ ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որը մինչ 2014թ. վերջ արգելք է դնում գյուղատնտեսական հողատարածքները արտասահմանցիներին վաճառելու վրա, հայտնում է Lenta.ru-ն։
Օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստորագրումից հետո, դադարեցնում է այն որոշման գործողությունը, որը թույլ է տալիս արտասահմանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռք բերել գյուղատնտեսական հողատարածքներ։ Ընդ որում՝ նոր փաստաթուղթը չի վերաբերվի այն հողերին, որոնք արդեն գտնվում են արտասահմանցիների սեփականության տակ։
Ինչպես նշել է ագրարային հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին՝ օրինագծի հեղինակները նախատեսում էին արգելք նշանակել մինչև 2017թ.։ Նրա խոսքով՝ 2014թ. վերջը առավելագույն ժամկետն է։ Գյուղատնտեսական հողատարածքների հետ կապված հարցերը ավելի վաղ լուծելու դեպքում՝ արգելքը կարող է ժամանակից շուտ չեղյալ համարվել։
tert.am