
Նինոծմինդան գտնվում է բարձրալեռ գոտում, ձմռանը անհամեմատ ցուրտ է, Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած ջերմաստիճանը հասնում է մոտ 30 – 35 աստիճան ցրտի:
Հոկտեմբերի 31 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, փորձեցինք պարզել ձմռան ամիսներին ինչքան գումար է պահանջվում բնակարանները ջեռուցելու համար:
Բնակչության մեծ մասը իրենց տները ջեռուցում են բնական գազով: Իսկ որոշ գյուղերում որտեղ չկա գազ` ջեռուցումը կատարվում է փայտի եւ աթարի համար նախատեսված վառարաններով:
Բնակիչների խոսքով` ինչպես անցած տարի, այս տարի նույնպես 1 շարք չջարդված փայտի գինը կազմում է 400 – 450 լարի, կան Ford մեքենաներ որոնք բերում են ջարդված փայտ` արժեքը 700 լարի:
Համեմատած անցած տարիների հետ գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել գնային առումով:
Մանրամասները՝ ռեպորտաժում.