
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կողմից Սաթխա֊Սպասովկա ճանապարհահատվածի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ֊տենդերը կայացել է, որը շահել է “Ջավախավտոգզա” ճանապարհաշինական ընկերությունը։
Ասֆալտապատման նախագծի գումարը կազմում է 50 836 լարի։ Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 100 մետր ճանապարհահատված։
Ֆինանսավորումը իրականացվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։
Մրցույթի պայմանագիրը դեռևս չի կնքվել։