Կայացել է Սաթխա-Սպասովկա ճանապարհահատվածի ասֆալտապատման մրցույթ-տենդերը

Կայացել է Սաթխա-Սպասովկա ճանապարհահատվածի ասֆալտապատման մրցույթ-տենդերը

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կողմից Սաթխա֊Սպասովկա ճանապարհահատվածի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ֊տենդերը կայացել է, որը շահել է “Ջավախավտոգզա” ճանապարհաշինական ընկերությունը։

Ասֆալտապատման նախագծի գումարը կազմում է 50 836 լարի։ Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 100 մետր ճանապարհահատված։

Ֆինանսավորումը իրականացվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։

Մրցույթի պայմանագիրը դեռևս չի կնքվել։