Վրաստանի բնակչության մարդահամարը, որը նախատեսված է 2014թ-ին, մեկնարկում է հուլիսի 1-ին եւ կշարունակվի 2 շաբաթ: Դա կլինի առաջին համընդհանուր մարդահամարը` վերջին 12 տարիների ընթացքում անցկացված: Մարդահամարի ընդհանուր փուլը կանցկացվի 2014թ նոյեմբերի 5-19-ը: Գործընթացում ներգրավված կլինի 15 հազար մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է երկրի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցերով նախարար Դավիդ Նարմանիան, հուլիսի 1-14-ը աշխատանքներ կտարվեն Աջարիայի ինքնավար հանրապետությունում ու Գուրիա շրջանում, իսկ հուլիսի 16-20-ը` Կախեթի շրջանում: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Գրուզստատի» գործադիր տնօրեն Զազի Չելիձեի խոսքով` նախագծին նախատեսվում է հատկացնել 18 մլն լարի, իսկ մարդահամարի առաջին տվյալները հայտնի կդառնան 2014թ գարնանը:
Վերջին անգամ Վրաստանում մարդահամար անցկացվել է 2012թ: Այդ տվյալների համաձայն` Վրաստանի 4.371 մլն բնակչության 5.5 տոկոսը հայեր էին:
news.am