Վաղը Վրաստանում կմեկնարկեն ուսուցիչների առարկայական և մասնագիտական իրավասությունների հաստատման քննությունները:
Քննությունները կմեկնարկեն նոյեմբերի 2-ին և կավարտվեն նոյեմբերի 8-ին:
Նոյեմբերի 2 — Մասնագիտական ունակություններ
Նոյեմբերի 3 — Մասնագիտական ունակություններ
Նոյեմբերի 4 — Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և բնագիտություն (I-IV)
Նոյեմբերի 5 — Բնագիտություն (I-IV), Վրաց լեզու և գրականություն (I-IV), Մաթեմատիկա (I-IV)
Նոյեմբերի 6 — Կենսաբանություն, Աշխարհագրություն, Անգլերեն — գրավոր մաս, Ռուսերեն — գրավոր մաս, Գերմաներեն — գրավոր մաս, Ֆրանսերեն — գրավոր մաս, Վրացերենը որպես երկրորդ լեզու — գրավոր մաս
Նոյեմբերի 7 — Երաժշտություն, Պատմություն, Քաղաքացիական կրթություն, Վրաց լեզու և գրականություն (VII-XII), Տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ — գրավոր մաս, Անգլերեն — գործնական մաս, Ռուսերեն — գործնական մաս, Գերմաներեն — գործնական մաս, Ֆրանսերեն — գործնական մաս, Վրացերենը, որպես երկրորդ լեզու — գործնական մաս
Նոյեմբերի 8 — Ֆիզիկա, Մաթեմատիկա (VII-XII), Արվեստ, Քիմիա, Սպորտ, Տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ — գործնական մաս
Հիշեցնենք՝ ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների աշնանային քննություններին գրանցվել է ավելի քան 26 600 դիմորդ, այդ թվում 15 000 պրակտիկոս ուսուցիչ: