Վրաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ. Հոկտեմբերի 27-ին: Ինչպես հուլիսի 1-ին կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար մանանա Մանջգալաձեն, Միխայիլ Սահակաշվիլին Սահմանադրության պահանջի համաձայն հրամանագիր է ստորագրել նախագահական ընտրությունների օրվա նշանակման վերաբերյալ:
«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հայտնի են երեք թեկնածուների անունները՝ փոխվարչապետ, ԿԳ նախարար Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանք» դաշինքից, «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին եւ խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդական ժողով» կազմակերպության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Նախագահամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն հայտնի կդառնա պրայմերիզի ընթացքում, մինչեւ հուլիսի վերջ: Դրան մասնակցում են Դավիթ Բաքրաձեն, Գեորգի Բարամիձեն, Զուրաբ Ջամփարիձեն եւ Շոթա Մալաշխիան: Առաջին փուլում հաղթել է Դավիթ Բաքրաձեն:
news.am