Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խանչալի լիճը գնալով ծանծաղում է։ Պատճառը ջրի արտահոսքն է դեռևս անհայտ վայրով։ Լիճը նման վտանգի առաջ էր կանգնած մի քանի տարի առաջ ևս։
Լճի մակերեսը կազմում է 13,3 քառակուսի կիլոմետր։ Երկարությունը կազմում է 6,5 կմ, իսկ լայնությունը՝ 2,5 կմ, ամենախորը տեղում խորությունը կազմում է 0,8 մ։
Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1927 մետր բարձրության վրա։ Լիճը սնվում է անձրևաջրերով, գրունտային ջրերով և ձնհալի հաշվին։ Լիճ են լցվում բազմաթիվ փոքր գետակներ և առվակներ։ Ջրի ամենաբարձր մակարդակը դիտվում է մայիսին։
Նմանատիպ վտանգի առաջ է նաև Մադաթափա լիճը, որը ևս աշնանը սկսում է ծանծաղել։