
Վրացական «Իմեդի» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա տոնակատարության համար քաղաքի լուսավորության ու զարդարանքների համար կծախսի 2,8 միլիոն լարի (մոտ 943 հազար դոլար):
Ամանորյա տոնակատարության համար քաղաքային իշխանություններն ավելի քան 304,8 հազար եվրոյով ձեռք են բերել 25 մետր երկարությամբ ալյումինե կառուցվածքով իտալական տոնածառ:
Քաղաքային իշխանությունները իտալական ընկերության հետ ևս 387 հազար եվրոյի համաձայնագիր են ստորագրել՝ ամանորյա լուսավորության կառույցների և աքսեսուարների ձեռքբերման նպատակով: Եվս 137,5 հազար եվրո կծախսվի ամանորյա լուսավորության և այլ պարագաների համար:
Վրացական սոցկայքերում օգտատերերը իշխանությունների նման շռայլությունը գնահատել են որպես «խրախճանք ժանտախտի ժամանակ»: