Նոյեմբերի 4-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ շախմատի մրցաշար դպրոցականների միջև, որին մասնակցում էին 45 աշակերտներ:
Մրցաշարն անցկացվեց 5 տարիքային խմբերում:
12 տարեկան աղջիկների միջև առաջին տեղը զբաղեցրեց Թամարա Արզումանյանը, Ելենա Ջաղացպանյանը, Աստղիկ Խնկոյանը:
18 տարեկան աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Աշխեն Պոդոսյանը, երկրորդ տեղը՝ Նարինե Ծառուկյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Տատյանա Վարդանյանը:
12 տարեկան տղաների միջև պայքարը դեռևս չի ավարտվել: 14 տարեկան տղաների պայքարում հաղթող դարձավ Ստյոպա Մնդլյանը, Վաղարշակ Ղուկասյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Մաքիմ Նանայանը: Մինչև 18 տարեկանների պայքարում լավագույնը անաչվեց Արշալույ Զաքարյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ ահակյանը, երրորդ հորիզոնականը եզրափակեց Հովհաննե Պոդողլյանը:
Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Շախմատի մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի ծառայությունը:
Շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով, շախմատիստները հաջող հանդես եկան: Մարզչի խոսքով, նմանատիպ մրցաշարերը մեծ փորձ են տալիս երեխաներին:
Նյութի մանրամասները լսեք Յուրա Կույումչյանի հետ զրույցում.