
Նինոծմինդան մեծ պոտենցիալ ունի զարգացած տուրիզմ ունենալու տեսանկյունից: Մասնավորապես այստեղ կարելի է զարգացնել ջրային, լեռնային և ձմեռային տուրիզմը: Նինոծմինդայում առկա լճերը ևս հետաքրքրություն են ներկայացնում արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Սակայն ՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկի լճերին հասնելը հեշտ չէ, քանի որ լճեր տանող ճանապարհները անմխիթար վիճակում են:
՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկը, որը ստեղծվել է 2011թ., ստեղծել է ընդամենը ամենատարրական պայմանները զբոսաշրջիկների համար, որոնք են պիկնիկների անցկացման վայր, դիտարաններ և սանհանգույց, ինչպես նաև զբոսաշրջիկներին տրամադրում է հեծանիվներ, վրաններ, քնապարկեր, ուսապարկեր և ցանկության դեպքում նաև էքսկուրսավարի ծառայություն:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան