
Վրաստանում ավտոմեքենաների համար սահմանված արագությունը գերազանցելու համար տուգանքները կխստանան: Ինչպես տեղեկացրել է Ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն, այն կկրկնապատկվի:
Գերատեսչություն համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն պատրաստել է, որոնք կներկայացվեն դեռ կառավարությանը, այնուհետև՝ խորհրդարանին:
Փոփոխությունների համաձայն, խելացի տեսախցիկներին կկցվի նաև միավորների համակարգը և եթե վարորդը գերազանցի արագությունը, ավելացող տուգանքի հետ մեկտեղ, վարորդը կզրկվի նաև վարորդական իրավունքի միավորներից:
Հիշեցնենք՝ սահմանված արագությունը 16կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը կազմում է 50 լարի, 40 կմ/ժ-վ՝ 150 լարի: