Ախալցիխեում կողոպտել են «Զումեր» տեխանիկայի խանութը

Ախալցիխեում կողոպտել են «Զումեր» տեխանիկայի խանութը

Պաատա Նաթենաձեի փողոցում գործող տեխանիկաների խանութ «Զումերը» կողոպտել են երկրորդ անգամ: Դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերի 4-ին: Ըստ մենեջերի, գողացել են որոշ տեխնիկա, սակայն վնասի հստակ պարունակությունը դեռևս անհայտ է:

8Ապակիներից մեկը վնասված էր, տեխանիկա են տարել, բայց ինչ և որքան դեռ չգիտենք: Հիմա ենք գրանցում ամեն ինչ, խանութում կա թե անվտանգության համակարգ և թե տեսախցիկ»,- ասում է Ռիտա Պարունաշվիլին:

Ներքին Գործերի Նախարարությունը հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերվում է գողությանը:

Առաջին անգամ խանութը կողոպտել էին հուլիսի 15-ի գիշերը, դեպքի վայր գնալուց աշխատակիցներին հանդիպել է կոտրված դուռը և թալանված խանութը:

Առաջին անգամ մեղադրյալները 2 անչափահասների հետ միտումնային գողություն էին կազմակերպել, թալանելով Ախալցիխեի տեխնիկաների խանութ «Զումերը»: Նրանց ձերբակալել էին:tv9news.ge