Հանդիպում Ախալքալաքում գյուղերի զարգացման թեմայով

Հանդիպում Ախալքալաքում գյուղերի զարգացման թեմայով

Նոյեմբերի 5-ին Ախալքալաքում անցկացվեց հանդիպում Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քաղաքացիական հասարակության զարգացման թեմայով:

Գյուղական շրջանների զարգացմանը մեծամասշտաբ օգնության շրջանակներում Եվրոպական Միությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ սկսել է ոչկառավարական կազմակերպությունների համար անցկացնել կրթական սեմինարների շարք Վրաստանի 8 մունիցիպալիտետներում:


Սեմինարների նպատակն է տրամադրել գործնական տեղեկատվություն քաղաքացիական ակտիվության մասին, որը կարելի է ծառայեցնել համայնքի զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների միջև կառուցողական հարաբերությունների խորացման, գյուղերի զարգացման հարցում ավելի հաշվետու լինելու հարցերում:



Opinion, pooling and voting