Թորիայում՝ խմելու ջուրը հոսում է կենտրոնական փողոցով

Թորիայում՝ խմելու ջուրը հոսում է կենտրոնական փողոցով

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում շարքից դուրս է եկել կենտրոնական փողոցի խմելու ջրի խողովակը: Բնակիչները բողոքում են, որ չունեն համապատասխան սարքավորումներ որպեսզի կարողանան սարքել այն:

Բնակիչները նշեցին. «Եթե առաջիկա օրերի ընթացքում չվերականգնվի խողովակը ապա  ձմռանը սառնամանիքների ժամանակ անհնար կլինի: Նախքինում տվյալ ջրամղիչ պոմպը 2 ժամվա էր մղում ջուրը, կենտրոնական խողովակի շարքից դուրս գալու պատճառով այժմ 3 ժամ է հարկավոր, որպեսզի ջուր ունենանք,  եթե ջրամղիչ պոմպը աշխատում է երկար, ապա էլեկտրոէներգիա նույնպես շատ է ծախսվում, որը վճարում է գյուղացին»:

Տվյալ խնդրի շուրջ զրուցեցինք Հեշտիայի համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ, նրա խոսքով. «Խմելու ջուրը ինչպես Թորիա այնպես էլ Հեշտիա, Ղաուրմա եւ Ուչմանա գյուղերում կատարվում է ինքնամատակարարման եղանակով, մենք աշախատում ենք այն ուղղությամբ որպեսզի հաջորդ տարի բոլոր ջրագծերը տրվի ջրամատակարարման ընկերությանը, որ հետագայում ծագող խնդիրենրը ավելի հեշտ լուծվեն: Ինչ վերաբերվում է Թորիայի ջրատար խողովակի շարքից դուրս գալուն՝ տեղեկացված եմ այդ մասին, չունենք դրա համար հատուկ նախատեսված բյուջե որ կարողանանք օգտվել, փչանալու դեպքում վերանորոգվում է ժողովրդի կամ մեր անձնական ուժերով: Նինոծմինդայում չունենք նման սարքավորում, Ախալքալաքում կա, խնդրել ենք, որտեղ խոստացել են ուղարկել Թորիա գյուղ՝ խողովակը վերականգնելու համար: Մենք էլ ենք շահագրգռված, որ շուտափույտ վերացնենք խնդիրը, քանի որ նույնպես ունենում ենք ջրի կորուստ»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.