Թբիլիսիի 320 ուսանող անվճար կացարան կունենա

Թբիլիսիի 320 ուսանող անվճար կացարան կունենա

Թիլիսիի ԲՈՒՀ-երի լավագույն  ուսանողները, ովքեր բնակարան չունեն,  կարող են օգտվել «անվճար  ուսանողական կացարան» նախաձեռնությունից:  

Բոլորովին նոր, բարձր չափանիշերի համապատասխան հանրակացարանը  նախատեսված է 320 մարդու համար:  Այն գտնվում է  քաղաքի Սաբութալո թաղամասում` Լիսիի լճի մերձակակայքում:

Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից,  համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին: Այս մասին տեղեկացրել է Կառավարության աշխատակազմի  փոխնախագահ  Նինո Կոբախիձեն:

Այն  կառուցվել է  նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ` մոտ մեկ տարվա ընթացքում:

«Պետբյուջեի միջոցներով կառուցված հանրակացարանը նպատակ ունի կացարանով ապահովել շրջաններից մայրաքաղաք եկած առաջադեմ ուսանողներին»,-  նշել է Կոբախիձեն:

Հանրակացարանը ունի  նաև համակարգչային սենյակ,  գրադարան, մարզադաշտ, ճաշասենյակ, իսկ  20 սենյակ հարամարեցված է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար:

Նշենք, որ Վրաստանի լավագույն համալսարանների մեծամասնությունը գտնվում է Թբիլիսիում,  և ուսանողների մեծամասնությունը գալով տարբեր շրջաններից,  ստիպված է բնակարան վարձել մայրաքաղաքում:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ սա զգալի աջակցություն է կարիքավոր ընտանիքների երեխաների համար:aliq.ge