Կայացավ «Նիկո Կեցխովելի 2020թ. դպրոցական մրցանակաբաշխության» շնորհանդեսը

Կայացավ «Նիկո Կեցխովելի  2020թ. դպրոցական մրցանակաբաշխության» շնորհանդեսը

Նոյեմբերի 7-ին Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնում կայացավ «Նիկո Կեցխովելի 2020թ. դպրոցական մրցանակաբաշխության» շնորհանդեսը, որը կազմակերպել էր CENN (Caucasus Environmental NGO Network) կազմակերպությունը:

Շնորհանդեսին ներկա էին մունիցիպալիտետի դպրոցների ուսուցիչները: CENN կազմակերպությունը ասյ նախագիծը իրականացնում է Վրատանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների օգնությամբ և Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

էկոլոգիական բնույթ ունեցող դպրոցական մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչներն ու աշակերտները: Մրցույթի էությունն այն է, որ մասնակից դպրոցը, իրականացնելով էկոլոգիական բնույթի նախագծեր, հավաքում է միավորներ մեկ տարվա ընթացքում: Էկոլոգիական նախագծերը վերաբերում են կանաչապատմանը, շրջակա միջավայրի մաքրությանը, ծառատունկերին և այլ նմանատիպ ակցիաներին:
Այս մրցույթի կազմակերպման նպատակն է շրջակա միջավայրի մաքրության պահպանումը և կանաչապատ տարածքների ավելացումը: Մրցույթը միտված է նաև էկոտուրիզմի զարգացմանը: Եթե մասնակիցները ունենան գաղափար իրենց գյուղերում էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ, ապա կարող են ներկայացնել բիզնես գաղափարներ:

Մրցույթի մանրամասների հետ ցանկացողները կարող են ծանոթանալ forestry.ge/konkursebi կայքէջում:

Մրցույթի մասին մանրամասներ հայտնեց CENN կազմակերպության Սամցխե-Ջավախեթիի կոորդինատոր Թամար Կապինաձեն.