Վրաստանի քաղաքացիության հարցում մերժման դեպքերը 2015-2018 թվականներին 21 տոկոսից հասել է 51-ի։
Տվյալները հրապարակել է միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովը։ 2018-ին 3406 դրական և 3570 բացասական որոշում է կայացվել՝ Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու համար։ Համեմատության համար՝ 2015-ին 4434 դրական և 1287 բացասական որոշում է եղել, 2016-ին՝ 4677 դրական և 1216 բացասական, 2017-ին՝ 4527 դրական, 3722 բացասական։
«Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքը ենթադրում է այսպես կոչված՝ նատուրալիզացիայի 5 տարբերակ՝ քաղաքացիության տրամադրման սովորական, պարզեցված ձևով, բացառության կարգով, վերականգնման և հատուկ կարգով։
Վերջին 4 տարիների ընթացքում բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց մեծամասնությունը նախկինում ունեցել են վրացական քաղաքացիություն։aliq.ge