Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Թբիլիսիի Ժամանակակից արվեստի թանգարանում կներկայացվի Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնադրամը:
Ինչպես տեղեկացնում են «Սալոմե Զուրաբիշվիլիի» հիմնադրամից, միջոցառումը կմեկնարկի 17:00-ին և ողջույնի խոսքով հանդես կգա Վրաստանի նախագահ, հիմնադրամի հիմնադիր Սալոմե Զուրաբիշվիլին: Շնորհանդեսին կմասնակցեն մասնավոր հատվածի, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ:
«Հիմնադրամը կնպաստի Վրաստանում հասարակական նշանակության հարցերի լուծմանը: Հիմնադրամի ռազմավարական ուղղություններն են. մանկական ուռուցքաբանության կենտրոնի հզորացում, տարածաշրջանային զարգացման խթանումը, վրացական մշակույթի խթանումը և շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանությունը:
«Սալոմե Զուրաբիշվիլիի» հիմնադրամի առաջին ծրագրի շրջանակներում նախատեսվում է մանկական ուռուցքաբանության կենտրոնի ինստիտուցիոնալ ամրապնդում, որը Վրաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններից է:
Այս ռազմավարական ոլորտներում հաստատությունների կարողությունների կայացման համար «Սալոմե Զուրաբիշվիլիի» հիմնադրամը սկսում է միջոցներ ներգրավել առկա և հավանական գործընկերների աջակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:aliq.ge