
Louis Vuitton նորաձևության տան հիմնադրի ծոռան որդին՝ հայտնի մոդելավորող Պատրիկ-Լուի Վիտոնը, մահացել է։ Նա մահկանացուն կնքել է Ֆրանսիայում, 68 տարեկանում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունն իր ինստագրամյան էջում։
«Խորին վշտով հայտնում ենք Պատրիկ-Լուի Վիտոնի մահվան մասին»,-ասված է հաղորդագրությունում։
Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։
Պատրիկ-Լուի Վիտոնը սկսել է նորաձևության տանն աշխատել 1973 թվականին՝ 22 տարեկանում։ 1990 թվականին նա զբաղեցրել է հատուկ պատվերների բաժնի ղեկավարի պաշտոնը։