
Նոյեմբերի 8-ին Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդա քաղաքի գյուղատնտեսական հարցերով խորհրդա-տեղեկատվական կենտրոնում ֆերմերների համար անցկացվեց թրենինգ:
Թրենինգի ժամանակ խոսվեց պանրագործության և անասնապահության ոլորտի խնդիրների մասին: Հանդիպմանը կարևորվեց այն գործոնը, որ բիզնեսի զարգացման համար ֆերմերներին անհրաժեշտ է ներդնել սննդի արտադրման անվտանգության ժամանակակից չափանիշները: Ներկայումս պարտադիր պայման է դարձել կաթնամթերքի արտադրման գործարաններում և սպանդանոցներում կիրառել այդ չափանիշները:
Զուրաբ Պապիվշվիլիի խոսքով, Նինոծմինդան պանրագործության ավանդական տարածաշրջան է, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի շուկայում: Պապիվշվիլին նշեց, որ իրենց նպատակն է օգնել պանրագործներին բարելավել պանրագործության տեխնոլոգիաները ավելի մրցունակ արտադրանք արտադրելու համար, որը մեծ պահանջարկ կունենա ոչ միայն տեղում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Հանդիպման մասին մանրամասներ հաղորդեց Նինոծմինդա քաղաքի գյուղատնտեսական խորհրդա-տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նանա Զուբաշվիլին.