Այս մասին հաղորդել է երկրի եկամուտների ծառայությունը՝ պաշտոնական էջում։ Մասնավորապես՝ կարգելվի ծխախոտային չփաթեթավորված հումքի, այդ թվում նաև կալյանի գլանակների թութունի, ինքնաշեն գլանակների իրացումը։
Նշված ապրանքի իրացումը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե փաթեթավորված է 50 կամ 100 գրամանոց փաթեթներով և ունենա ակցիզային դրոշմանիշ։ Յուրաքանչյուր տուփի վրա պետք է լինի բժշկական նախազգուշացում։ Պետք է պահպանվեն նաև Վրաստանի Ծխախոտի մասին օրենքի այլ պահանջներ։ Նոյեմբերի 21-ից արգելվելու է նաև էլեկտրոնային սիգարետների հեղուկների իրացումը։
Օրենքը շրջանցելու համար տուգանք է սահմանվել 2000 լարի (673 դոլար), իսկ երկրորդ խախտման դեպքում՝ 4000 լարի (ավելի քան 1,3 հազար դոլար)։
Վրաստանում ծխողների մեկ երրորդը թութուն է ծխում։
Վրաստանում ծխախոտի թանկացումը պատճառ է դարձել, որ թութունի պահանջարկն ավելանա։ Ծխողների մի մասն անցավ ինքաշեն ծխախոտի սպառմանը։