
2019 թ. «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում մարզադահլիճի նախասրահ – հանդերձարանի կառուցման համար տրամադրվել էր 12,000 լարի գումար:
Հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Նախասրահի աշխատանքները այս տարի ավարտվել են, ֆինանսի չբավարարելու պատճառով կտուրի նորոգումը մնացել է հաջորդ տարվա ծրագրերի մեջ: Ինչպես նաեւ սպորտդահլիճը ապահովվել է հոսանքով եւ տեղադրվել է էլէկտրահաշվիչ»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.