Կարևորի մասին. Կրթություն, ուսուցիչների քննություններ

Կարևորի մասին. Կրթություն, ուսուցիչների քննություններ

2019 թվականը կրթության առումով Վրաստանի համար աննախադեպ տարի էր:  Նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն կրթությունը որակեց որպես ազգային գաղափար, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց, որ սկսվում է աննախադեպ բարեփոխումներ կրթության բոլոր 5՝ նախադպրոցական, ընդհանուր, մասնագիտական, բարձրագույն և գիտական ուղղություններով:

Նախարարությունը կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների տասը փաթեթ է մշակել, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները: Նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացում, տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև համալսարանների ֆինանսավորման նոր մոդելի ներմուծում: Ըստ նախարարության բարեփոխումները կշարունակվեն չորս տարի, որոնք նպատակ ունեն Վրաստանին դարձնել կրթական կենտրոն և տարածաշրջանի առաջնորդ:

Մանրամասները տեսանյութում.