
Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահության հետ կապված պաշտոնական այցով Թբիլիսիում է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Մարիա Պեինչինովիչ Բուրիչը: Սա գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցն է:
Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի ղեկավարի և արտաքին գործերի նախարարի հետ:
Վրաստանին կփոխանցվի Եվրախորհրդի 2020-2023 թվականների աշխատանքային ծրագիրը: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը ստանձնում է միջազգային այս կազմակերպության ղեկավար երկրի պարտականությունները:
Նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կկայանա նախագահող երկրի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:aliq.ge