«Ոսկե աշուն» միջոցառումը Կրթա-մշակութային կենտրոնում

«Ոսկե աշուն» միջոցառումը Կրթա-մշակութային կենտրոնում

Նոյեմբերի 9-ին Նինոծմինդա քաղաքի Կրթա-մշակութային կենտրոնում անցկացվեց «Ոսկե աշուն» միջոցառումը:

Կենտրոնի սաները հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, տարբեր պարային և երաժշտական համարներով:
Միջոցառմանը մասնակցում էին 4-9 տարեկան երեխաներ:

Միջոցառման նպատակն էր երեխաներին ծանոթացնել աշնան երևույթներին: Միջոցառմանը ներկայացված էին նաև գեղեցիկ էքսպոզիցիաներ Ջավախքում աճեցված մրգերից և բանջարեղեններից, ինչպես նաև մասնակիցների ձեռքով պատրաստված ավանդական հայկական ղափաման:

Նյութի մանրամասների մասին զրուցեցինք Կրթամշակութային կենտրոնի մանկավարժ Տիգրանուհի Ղարսլյանի հետ: