25 տարի առաջ նոյեմբերի 4 -ին Վրաստանում հաստատվեց Կարիտաս բարեգործական կազմակերպությունը:
Կարիտասը 25 տարիների ընթացքում մեծ հսկայական աշխատանք է կատարել ամբողջ Վրաստանի տարածքում: Կարիտասը ունի 4 ուղղություն՝ կրթություն, գյուղատնտեսական ոլորտ, բժշկություն եւ սոցիալական ծառայության ոլորտ:
Կարիտասի անմնացորդ մաս է կազմում նաեւ Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնը, որը Սամցխե Ջավախեթիում միակ հայկական գյուղն է, որտեղ հիմնվել է նմանատիպ կենտրոն:
ՀՄԵԿ -ի համակարգող Նանա Անտոնյանի խոսքով. «Այս տարի Կարիտասի 25 ամյակը նշվեց Թբիլիսիում EXPO GEORGIA դահլիճում, որտեղ երրորդ սրահը տրամադրված էր մեզ: Միջոցառումը ընթացավ 3 օր, մենք մասնակցեցինք միայն առաջին օրը՝ բացման արարողությանը, ցուցահանդես վաճառքին եւ ընդհանուր միջոցառմանը: Մենք ներկայացրեցինք «Արմաթի» երեխաների ձեռքով պատրաստած Ֆիլոմենով ու 3D, CNC տպիչով ռոբոտ եւ մեքենա, ինչպես նաեւ մեր կենտրոնի թեքայի ձեռքի աշխատանքները, վրաց լեզվի դասընթացներից պատրաստված սիրուն ձեռագրով աշխատանքներ: Կենտրոնի կամավորները, թատրոնի ու պարի խումբը նույնպես ներկայացան իրենց համապատասխան համազգեստներով: Երեխաները շատ ուրախ ու շահագրգռված էին, ծանոթացան տարբեր կենտրոնների երեխաների եւ նրանց պատրաստած աշխատանքների հետ»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Ֆիլոմենով ու 3D տպիչով ռոբոտ եւ մեքենա
Կալիգրաֆիայի վարպետություն վրացերեն լեզվով
Թեքայի ձեռքի աշխատանքներ
Կենտրոնի կամավորներ՝ թատրոնի ու պարի խումբ
Լուսանկարները մեզ տրամադրեց Նանա Անտոնյանը