Գանձա գյուղի բնակիչները բողոքում են, որ չնայած գյուղը տարածաշրջանում ամենամեծերից մեկն է, սակայն կանգնած է դրամական փոխանցումների իրականացնելու խնդրի առջև:
Բնակիչների խոսքով, հատկապես դժվար է թոշակառուների համար, ովքեր լինելով 600 հոգուց ավելի, ստիպված են ամեն անգամ թոշակը ստանալու համար հասնել գյուղ Փոկա կամ քաղաք Նինոծմինդա:
Ինչ վերաբերում է կենսաթոշակը բաժանող հատուկ մեքենային, այն գյուղ է գալիս ամիսը մեկ անգամ, ընդ որում 20 րոպե ժամանակով: Այդ ժամանակվա ընթացքում ոմանք հասցնում են ստանալ թոշակը, իսկ ովքեր չեն հասցնում, ստիպված լրացուցիչ գումար են ծախսում և գնում են Փոկա գյուղ կամ Նինոծմինդա քաղաք:
Բնակիչները նշում են, որ չորս տարի առաջ գյուղում կար ՛՛Լիբերթի՛՛ բանկի մասնաճյուղը, սակայն հետագայում այն փակվեց:
Բնակիչների մի մասն էլ նշում է, որ գյուղին անհրաժեշտ է նաև Արդարադատության տուն բացել:
Մանրամասները լսեք բնակիչների հետ մեր զրույցում.