Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում բացահայտել են անչափահասների աշխատանքային շահագործման փաստ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ, դատավորի որոշման հիման վրա, Թբիլիսիում ձերբակալվել է 1984 թվականին ծնված Ի.Ու-ն: Հանցանքը ենթադրում է 11-15 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ կինն անչափահաս երեխաներին՝ 2006 թվականին ծնված Մ.Ու.-ին և 2007 թվականին ծնված Ն.Ու.-ին շահագործում էր:
Մասնավորապես, Ի.Ու.-ն նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու ճանապարհով ստիպում էր Պեկինի պողոտայում մուրացնակությամբ զբաղվել: Այն դեպքում, եթե դեռահասները չկարողանային հավաքել բավականաչափ գումար, մայրը երեխաներին սպառնում էր ֆիզիկական հաշվեհարդարով և սեռական բռնությամբ:
Իրավապահները հետաքննության շրջանակներում մի քանի անգամ գաղտնի տեսագրել և ձայնագրել են մոր վերաբերմունքը երեխաների նկատմամբ, որի հետևանքով ապացուցվել է երեխաներին շահագործելու փաստը»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Հետաքննությունն ընթանում է անչափահասներին վաճառելու հոդվածով:1tv.ge