Ինչպես և Երկրագնդի դեպքում, եկավ այն օրը, երբ պարզվեց՝ մեր միջավայրը՝ տիեզերքը, հարթ տարածություն չէ, այն էլ՝ 3 փղերի վրա։ Այն գնդոլորտ է։ Այս եզրակացությանն է եկել 3 գիտնականներից (Eleonora Di Valentino, Alessandro Melchiorri, Joseph Silk) բաղկացած խումբը, որոնց աշխատությունը հրապարակվել է Nature ամսագրում։
«Տիեզերքը նման է փչվող փուչիկի»․ կյանքից վերցված այս դետալով են գիտնականները պատկերում իրենց եզրակացությունը։ Նրանք պնդում են, որ տիեզերքն ունի սահմաններ, որոնք ամփոփվում են գնդոլորտով։ Այդ գնդոլորտից դուրս գալ հնարավոր չէ․ մենք փակված ենք այդ «փուչիկի» մեջ։
Գիտնականները սա բացահայտել են շնորհիվ տիեզերք ուղարկված «Պլանկ» աստղադիտարանի։ Այն ուսումնասիրել է Մեծ պայթյունից հետո մնացած ֆոնային ճառագայթումը։ Այն եզրակացրել է, որ այդ ճառագայթները կորանում են ավելի շատ, քան դա անհրաժեշտ կլիներ գալակտիկաների ու աստղերի գրավիտացիային հագուրդ տալու համար։
Հետևաբար, այդ ճառագայթման վրա ազդում են նաև «փուչիկի» սահմանները։ Հետևաբար՝ սահմաններից այն կողմ կամ ոչինչ չկա, կամ սահմաններն ուղղակի անհնար է անցնել։
Այդ փուչիկը սկսել է «փչվել» Մեծ պայթյունի ժամանակ։ Հենց այդ ժամանակ է կենտրոնացված «ամեն ինչը» վերածվել աստղերի, գալակտիկաների ու ձևավորել գործող տիեզերքը։ Այն առայժմ ընդլայնվում է։ Բայց գիտնականների պնդմամբ՝ ինչ-որ ժամանակ անց ընդլայնումը դադարելու է և սկսվելու է սեղմումը։ Տիեզերքը վերադառնալու է սաղմնային վիճակին, որում էր մինչև Մեծ պայթյունը։ shantnews.am