Ուղղափառ եկեղեցին հրաժարվում է կատարել 24-ամյա երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը

Ուղղափառ եկեղեցին հրաժարվում է կատարել 24-ամյա երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը

«Գիրչի» կուսակցությունը քննադատում է վրաց Ուղղափառ եկեղեցուն, Քաղաքական ուժին պատկանող «Աստվածաշնչյան ազատության» սպասավոր 24-ամյա երիտասարդը վթարի հետեւանքով մահացել է նոյեմբերի 5-ին Սամտրեդիայում:

Հիշեցնենք, վերջին շրջանում Վրաստանում ստեղծվում են կրոնական կազմակերպություններ, որոնց նպատակն է երիտասարդներին որպես եկեղեցու ծառայողներ ազատել պարտադիր զինծառայությունից:

Նման կազմակերպություն ստեղծել է նաև «Գիրչին» ՝ անվանելով «Աստվածաշնչյան ազատություն»։ Երիտասարդներն անդամակցելով հոգևոր նման կազմակերպություններին, հնարավորություն են ստանում խուսափել ւմանո

«Գիրչի» -ն շեշտում է, որ ընտանիքը ցանկանում է նման խնդրանքով երիտասարդին ուղղափառ կարգի բերել: Իսկ վրաց ուղղափառ եկեղեցին մերժում է ընտանիքին, երիտասարդն «Աստվածաշնչյան ազատություն» -ից ստացած վկայագիր ունենալու պատճառաբանությամբ:

«Գիրչի» -ն ընտանիքի խնդրանքով արդեն չեղյալ է համարել վկայագիրը, սակայնվ

Խոնիի և Սամտրեդիայի մետրոպոլիտ Սաբան պատասխանելով «Նեթգազեթիի» հարցին, ասել է, թե «Գիրչի» -ին հարցրեք ․ «Ասում են ՝ մենք եպիսկոպոսներ ու քահանաներ ենք, թող իրենք էլ հուղարկավորեն իրենց անդամներին»։

Սրա հետ մեկտեղ, արքեպիսկոպոս Թամազ Լոմիձեն, որը Գերմանիայի Մյունխենի վրացական ուղղափառ եկեղեցում է ծառայում, ասում է, որ ուղղափառները կարող են լինել որեւէ կազմակերպության անդամ, որը կրոնական անվանում ունի, սակայն դա դավանանք կամ առավել եւս եկեղեցի չէ: Հոգեւորականը կարծում է, որ նույն ձեւ պետք է մոտենալ նաև 24-ամյա երիտասարդի հարցին: