«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ կուսակցությունը արդեն սկսել է 2020 թվականի ընտրությունների համար պատրաստվել և ընտրական ցուցակը կազմել:
Ինչպես նշել է Կալաձեն, «Վրացական երազանքը» արդեն հանդիպումներ է անցկացնում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում կուսակցական կազմակերպությունների հետ:
«Պատրաստվում ենք ընտրությունների համար: Սկսել են հանդիպումներ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում կուսակցական կազմակերպությունների հետ: Ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ իշխող կուսակցությունը պատրաստվում է 2020 թվականի ընտրությունների համար: Ինչպես նաև սկսվել է աշխատանք և քննարկումներ ընտրական ցուցակը կազմելու ուղղությամբ: Որոշումները դեռ ընդունված չեն, նորությունների դեպքում հանրությանը կհայտնենք»,- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը դեռ պետք է հաստատի խորհրդարանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով:aliq.ge