Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզները Ուսուցիչների պրոֆեսիոնալ զարգացման ազգային կենտրոնից ստացել են ուղեցույցներ, որոնց համաձայն աշխատելու դեպքում մանկապարտեզները կարող են անցնել ավտորիզացիա:
Ուղեցույցները բաժանվել են մունիցիպալիտետի 9 գյուղերի մանկապարտեզների: Ուղեցույցներում գրված է, թե ինչպես պետք է դաստիարակչուհին վերաբերվի մանկապարտեզ հաճախող երեխային:
Օրոջալար գյուղի մանկապարտեզի մենեջեր Նաիրուհի Չոբանյանի խոսքով, մինչ այժմ նրանք նման ուղեցույցներ չեն ունեցել: Ուղեցույցները վրաց լեզվով են: Ուղեցույցներում նշված է 4 կետ, որոնց մասին պետք է իմանան երեխաները: Դրանք են սպասել, բացատրել, լսել և մտածել: Ուղեցույցներում նշված է նաև, թե ինչ պետք է անի դաստիարակչուհին, ինչ պետք է հագնի և ինչպես պետք է վերաբերվի երեխաներին:
Նաիրուհին նշեց, որ օրերս անցել են եռօրյա թրենինգ այն մասին, թե ինչպես պետք է սովորեցնեն երեխաներին երկլեզու ուուցմանը: Դրա համար անհրաժեշտ է խոսող պատ ունենալ մանկապարտեզում, իսկ լեզուները պետք է ունենան իրենց գույները:
Մանրամաները լսեք նյութում.