Օրեր առաջ Ղաուրմա գյուղի հասարակությունը բողոքում էր այն հողերի համար որոնք օգտագործել են երկար տարիներ:
Բողոքը կայանում էր նրանում, որ Փոքր Խանչալի եւ Դիլիֆ գյուղերի հարակից տարածքում գտնվող «թեզ խարաբ» կոչվող մոտ 300 հեկտար մակերեսով հողատարածքը երկար տարիներ եղել է իրենց օգտագործման տակ, բայց այսօր բնակիչները կանգնել են հողերն օգտագործելու խնդրի առաջ: 300 հեկտար հողատարածքի որոշ մասը սեփականաշնորհված է եւ նրանք օգտագործելու իրավունք չունեն:
Մենք փորձեցինք պարզել բնակիչներին անհանգստացնող հողի խնդիրը: Պարզեցինք, որ 300 հեկտար հողատարածքից մոտ 60 հեկտար հողամասը սեփականաշնորված է, եւ օրենքով պատկանում է կոոպերատիվ կազմակերպությանը։ Մեր աղբյուրներից իմացանք, որ նախկինում եւս 50 հեկտար հողամասը սեփականաշնորհված է եղել «სამცხე ჯავახეთის განვითარების»(Սամցխե Ջավախեթիի զարգացման) ասոցիացիայի կողմից։ Մենք չկարողացանք պարզաբանել գոյություն ունի արդյոք տվյալ ասոցիացիան թե ոչ, եւս 40 հեկտար հողատարածք սեփականաշնորհված է Ղաուրմա գյուղի բնակիչների կողմից: Մնացած մոտ 150 հեկտար հողատարածքը պետական է եւ ոչ մեկին չի պատկանում:
Մանրամասները՝ ռեպորտաժում.