2015-2018 ժամանակահատվածում Վրաստանում վերաբնակություն է հաստատել ավելի քան 2200 հայ

2015-2018 ժամանակահատվածում Վրաստանում վերաբնակություն է հաստատել ավելի քան 2200 հայ

Հայաստանի ավելի քան 2200 քաղաքացի հարեւան Վրաստանում կեցության թույլտվություն է ստացել 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այս մասին նշված է Վրաստանի 2019 թվականի միգրացիոն պրոֆիլում:

Արտասահմանցիների շրջանում, որոնք Վրաստանում մշտական կեցության թույլտվություն են ստացել, Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում:

Առաջին տեղում Ռուսաստանն է. նշված ժամանակահատվածում գրեթե 9 հազար (44 տոկոս) ռուսաստանցիներ տեղափոխվել են ապրելու Վրաստանում: Նրանք երրորդ տեղում են նրանց շարքում, որոնք Վրաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն են ստացել:

Երկրորդ տեղում Ադրբեջանն է, փաստաթուղթ է տրվել այս երկրի ավելի քան 3 հազար քաղաքացիների: Իսկ չորրորդ տեղում Ուկրաինան է: Այս երկրից Վրաստան բնակության է տեղափոխվել 1,7 հազար մարդ:

Մշտական կեցության վկայական է ստացել ընդհանուր 20,8 հազար արտասահմանցի: Ընդ որում՝ ժամանակավոր կեցության վկայական է տրվել ավելի քան 31 հազարին: Այս փաստաթուղթն ավելի շատ ստացել են իրանցիները (ավելի քան 7 հազար մարդ), հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները (ավելի քան 5 հազար):