Թբիլիսիի Դադիանի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած երիտասարդ կինը Interpressnews լրատվական գործակալության աշխատակից էր: Շորենա Կղասումաշվիլին գործակալությունում աշխատել է որպես ոճաբան:
Վթարի հետևանքով մահացել է նաև նրա ամուսինը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի Դադիանի պողոտայում երեկ գիշեր երեք մեքենա միաժամանակ բախվել են իրար, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու անձ է զոհվել:
Պատահարի հետևանքով վիրավորվել է նաև երեք մարդ, ովքեր տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ինչպես Interpressnews-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունն ընթանում է 276-րդ հոդվածի 6-րդ մասով aliq.ge