
Լուսանակարը «NOR » ռադիոի արխիվից:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել է Կադիրովը:
Կադիրովի խոսքով, ճանապարհի շինարարության մասին պետք է հայտարարություն ներկայացնեն դաշնային կենտրոն, թեև նա նշել է, որ սա չի նշանակում, թե հարցն անմիջապես կարող է լուծվել:aliq.ge