Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ինչպես նաև մեծամասնության պատգամավորներ՝ Թամար Խուլորդավան, Սոփո Քացարավան, Գիորգի Մոսիձեն, Իրինա Փրուիձեն և Դիմիտրի Ցքիտիշվիլին լքել են խորհրդարանական պաշտոնները:
«Ցավոք, ունենք արդյունք և կարևոր չէ, որն է պատճառը, որ տապալվեց սահմանադրական փոփոխությունը: Ցավոք, մենք այլ ընտրություն չունենք և պետք է լքենք խորհրդարանական պաշտոնները, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ սահմանադրական փոփոխությունների տապալման հարցը ծանր հարց է, որի պատասխանատվությունը ես և իմ գործընկերները չենք կարող կրել»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:
Այսօր, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:1tv.ge